«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Նրանց նոր կոստյումների վրա շողշողում էին ուղիղ գծերով շարված շքանշանները

Նրանց նոր կոստյումների վրա շողշողում էին ուղիղ գծերով շարված շքանշանները
09.05.2025 | 20:38

Մայիսի 9֊ին պապիկս իր ընկերների հետ կանգնում էր մեր գյուղի հուշարձանի մոտ կառուցված փայտե պատվանդանին։ Նրանց նոր կոստյումների վրա շողշողում էին ուղիղ գծերով շարված շքանշանները։ Նրանց կոստյումները տարիների հետ չէին հնանում, որովհետև միայն այդ օրն էին նրանք հագնում այդ տոնական հագուստները։

Նրանց` դաշտերում ու հանդերում ծեծված դեմքերը մաքուր ածիլված էին լինում այդ օրը։ Պողպատի պես փայլում էին հեռվից։ Հայացքները` մաքուր ու խրոխտ։

Գյուղական աշխատանքներից ճաքճքած, բայց արդար քրտինքով հաց վաստակելու մասին ամեն ինչ պատմող նրանց ձեռքերը օդում ողջունում էին մեզ` երգող֊արտասանողներիս։

Ու այդ կանաչ, ծաղկուն մայիսի փթթուն ֆոնին, մեր գյուղից դուրս` կանաչ բլուրի վրա կառուցված հուշարձանից բանաստեղծություն արտասանող մեր զրնգուն ձայները.

֊ Ես տիկնիկիս ու ինձ համար խաղաղություն եմ ուզում։

Տարիների հեռու հեռուներից ամեն անգամ գալիս ու ջերմ գրկում են այդ հարազատ ձայները, ճաքճքած ձեռքերն ու հարազատ պատկերները։ Յասամանաբույր ու երբեք չթառամող կարմիր կակաչներով։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 3760

Մեկնաբանություններ

ջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am